Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել օրեր առաջ, հայտնելով, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը վերացներ Գեորգի Կուտոյանին:

«Սերժ Սարգսյանը Գեորգի Կուտոյանին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ պաշտոն է շնորհել։ Չի բացառվում,որ նա դրանով նախապատրաստվել է ապրիլյան դեպքերին,և վերջինս պիտի ապահովեր գաղտնիությունը։

և քանի,որ Կուտոյանը հենց այն մարդն էր, ով լավ գիտեր ճշմարտությունը, Սերժ Սարգսյանը նրան վերացրեց»,- գրել է նա:

Արցախի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի նախկին մամուլի խոսնակ Բելլա Լալայանն էլ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հադրութի քաղաքապետի գրառումով և կից մեկնաբանել.

«Փաստորեն Հադրութի քաղաքապետը տիրապետում է վերջին աղմկահարույց դեպքի մանրամասներին...!

 

հրավիրում եմ Արցախի ու Հայաստանի գլխավոր դատախազների, քննչականների ղեկավարների ուշադրությունը !
Հադրութի քաղաքապետի հայտարարությունը ընդունել որպես հաղորդագրություն և ընթացքավորել ...»: