Երեկվա ասուլիսում Նիկոլն ասեց այն պարզ ճշմարտությունը, որն այսքան տարիներ ասում էինք մենք և, որն այսքան տարիներ չէր կարողանում ասել Սերժ Սարգսյանը: Այն է' Ղարաբաղյան ճակատում ցանկացած էսկալացիա եղել է և կարող է լինել միմիայն ռուսական կողմի թույլտվությամբ:

 

Ու սա էն կարևոր շեշտադրումն էր, որի հստակ արտահայտման կարիքն ունեին թե՛ հայստանյան, թե՛միջազգային հանրությունը: Իհարկե, ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում Փաշինյանի երեկվա ասածն ուղղակի շանտաժ է ուղղված ՌԴ-ին (հասկացողը հասկանում ա ինչու), բայց հուսանք, որ աշխատող շանտաժ կլինի ու գոնե առժամանակ պատերազմի վերսկսման վտանգը կչեզոքացնի: Բայց, եթե այս շանտաժն էլ չաշխատի (որն ավելի հավանական է, քան առաջին տարբերակը), ապա գոնե պատերազմի ավարտից հետո հանրությունը կունենա դրա պատճառների և հետևանքների իրական մեղավորի անունը: Մեջբերում եմ Փաշինյանի ասուլիսից մի հատված, որը բառացի սղագրված է'


«Այո, ես համոզված եմ, և վստահ եմ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Ես ասում եմ, ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Ես չեմ կարող հավատալ, նույնիսկ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի առանց (խորհրդավոր լռություն) …. Աշխարհաքաղաքական այդպիսի նախապայմանների առկայության (այսինքն Ռուսաստանի թույլտվության Ն.Ս.)»:


Հ.Գ. Գրառումը չընկալել, որպես քննադատություն կամ սատարում կառավարությանը, քանի որ այստեղ ընդամենը փաստի արձանագրում է, իսկ իմ կարծիքը ստեղծվածի վերաբերյալ կարտահայտեմ հընթացս:

 

Նարեկ Սամսոնյան