«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ շատ էի ուզում գրել, բայց չգրեցի, որովհետև վստահ էի, որ չեմ կարողանալու զսպել ինձ և գրառմանս մեջ օգտագործելու եմ այդ տեսակին ամենաբնորոշ բառերը, բայց այսօր կարտահայտեմ մտահոգություններս.
Երեկ բոլորս ցավով տեղեկացանք Գեորգի Կուտոյանի անժամկետ մահվան մասին։
Ես կարծում էի, որ լուրը պետք է ցավով ընդունեն բոլորը, որովհետև խոսքը գնում է պետականամետ գործչի մասին, ով եղել է մեր երկրի ամենակարևոր պաշտոնյաներից մեկը, բայց անգամ այս իրավիճակում եղան մարդիկ, ովքեր շարունակեցին ատելության քարոզի իրենց «առաքելությունը»:
Այս անգամ կանրադառնամ նրանցից ամենակարևոր օղակներից մեկը «ղեկավարողին»' Ստյոպա Սաֆարյանին.
Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ Այսօր այդ կարևորագույն օղակը ղեկավարում է մեկն, ով անգամ արժեհամակարգ չունի, բազմաթիվ են նրա կատարած քայլերը, որոնք ապացուցում են խոսքերս, բայց այս մեկն, այն էլ արդեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, արդեն հատեց բոլոր սահմանները։ Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա անարժեհամակարգ լինելու մասին։
Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար, իսկ այս մարդն ինչ օրինակ պետք է ծառայի մեզ' երիտասարդներիս, ի՞նչ, պետք է նրանից սովորենք, թե ինչպես կարելի է ատելություն սերմանե՞լ կամ սոցցանցերում ինչպես կարելի է ավելի առաջադեմ հայհոյանքներով վիրավորել մեկ այլ ՀԱՅի, ով ընդամենը այլ կարծիք ունի։
Ինչևիցե, ցավալի է, որ այդ կարևորագույն օղակը հանձնվել է անբարո վարք ունեցող և արժեհամակարգից զուրկ մեկին...
Հ.Գ. Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին և մտերիմներին...
Աստված հոգին լուսավորի»։