Նիկոլի ամենամեծ տրյուկը եղել ա այն, որ ինքը կարղացել ա համոզել հարյուր հազարավոր մարդկանց, որ ինքը ՆՈՐ ա, լինելով ավելի հին, քան նույն ՀՀԿ-ի մեծ մասը։ Փաստացի հանդիսանալով Լևոնի ճուտը, նա ըստ տրամաբանության պետք է կիսեր 90-ականների բեսպրեդելի պատասխանատվությունը, առնվազն էն համատեքստում, որ ամեն ինչ արեց 2008-ին, որպեսզի վերադարձ լինի դեպի այդ հինը, չստացվեց, փոխարենը գիտենք ինչ եղավ։ Տասը տարի հետո պարզապես փոխելով իր իմիջը, դեմքին թրաշ ավելացնելով, ինքը դարձավ նորը, հներից ժողովուրդին փրկողը, թարմ արյունը, որ այդքան պետք էր ժողովրդին։ 75-ին ծնված, բայց 175-ի կեղտի մեջ կորածը դարձավ մանկան պես մաքուր, չէ՞ որ թրաշով Նիկոլի մասին ոչ մեկ ոչինչ չգիտեր։ Ինքը չուներ անցյալ, իր կենսագրությունը սկսվել էր 2018-ին։ Ինքը կապ չունի Լևոնի հետ, Լևոնը չարիք է, ինքը փողով հոդված գրող չէ, ոչ մի օլիգարխի հետ կապ չունի, ինքը Մեսիան է՝ Աստծո կողմից ուղարկված բազմաչարչար հայ ժողովուրդը փրկելու համար։
Եթե մի քիչ ձևափոխենք հայտնի խոսքը, ապա տրյուկաչի համար ամենակարևորը հիշելն է, որ իր արածը տրյուկ է։ Վտանգավոր է, երբ ինքդ էլ ես խաբվում սեփական տրյուկով ու սկսում ես կարծել թե Հիսուսն ես։ Նման պատմությունները երբեք չեն ունենում բարի ավարտ։ Ավարտ էլ երկար սպասել չի տալիս...