Նկարը ,,Լացող երեխան,, համարվում է անիծված նկարներից մեկը, որը ստեղծվել է Բռունո Ամադիոյի կամ նույն ինքը Ջավաննի Բռագոլինայի կողմից: Նկարիչը ցանկանում էր նկարել այս նկարը, որի համար նա օգտագործեց իր փոքրիկ երեխային, և քանի որ երեխան չէր կարող պատվերով լացել՝ հայրը հասցնում է նրան արցունքների՝ դեմքի մոտ վառելով լուցկին և կրակով վախեցնելով երեխային: Նկարիչը գիտեր, թե որքան է իր տղան վախենում կրակից, բայց արվեստը նրա համար ավելի թանկ էր քան երեխայի առողջությունը, բայց նա շարունակում էր վախեցնել փոքրիկին: Մի անգամ էլ հիստերիայի հասցված երեխան արցունքների մեջ խեղդված, չդիմանալով բղավեց. ,,Ինքդ վառվիր մինչև մահդ,,: Այս անեծքը երկար սպասեցնել չտվեց: 2 շաբաթ անց նյարդային հիվանդությունից մահանում է փոքրիկը, երկար ժամանակ չանցած այրվում է նկարչի արհեստանոցը՝ տունը, որի մեջ ողջ-ողջ այրվում է նաև փոքրիկի հայրը՝ նկարիչը: