Թվերն՝ ընդդեմ ապատեղեկատվության
Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։
Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․
2016 թ․՝ 2 միլիարդ 774,9 միլիոն,
2017 թ․՝ 2 միլիարդ 558 միլիոն,
2018 թ․՝ 4 միլիարդ 276,7 միլիոն,
2019 թ․՝ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից)։
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: