Այսօր, Ֆրանսիայի ազգային տոնի նախորեին, ֆրանսիական հայտնի "Le Canard Enchaîné" երգիծական շաբաթաթերթը հրապարակել է Նախագահ Օլանդի անձնական վարսահարդարի պայմանագիրը,որը նախատեսում է 24-ժամյա ներկայություն Նախագահի կողքին և որի համար այդ վարսավիրը 2012 թվականից ի վեր ստանում է ամսական 9895 եվրո։
Հիշեցնենք,որ Նախագահ Օլանդը իր ընտրության առաջին իսկ օրվանից հավաստիացրել էր, որ նա լինելու է "նորմալ Նախագահ" ՝ ի հակադրություն իրեն նախորդող Նիկոլա Սարկոզիի։
Արման Ավագյան