Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:
Այ մարդ, կողմնորոշվիր'դու վարչապետ ես, թե քուչի խուժան:
Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ'վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք:
Ամեն ինչ տղամարդու համար է: Եւ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց:. Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:
ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի եւ մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:
Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր: