ԱԺ նախկին պատգամավոր Միհրհան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարգելի Arsinée Khanjian,
Լա՞վ եք, գործերը լա՞վ են, հուսով ենք' շատ չեք կարոտել Հայրենիքը, որից ամեն իշխանության օրոք մի անձնագիր ստացաք և Ձեր իրականացրած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո չբարեհաճեցիք ապրել Ձեր իսկ ստեղծած ու պրոպագանդած «դրախտում»: Այնուամենայնիվ, որպես մեծ խառնակչության անմիջական մասնակից' Դուք պարտավոր եք Ձեր ստանձնած գործն ավարտին հասցնել: Սենտ-Էքզյուպերի կարդացել եք չէ՞, անպայման վերընթերցեք: Բազմահազար հայաստանցիներ հիմա Ձեզ կոչ են անում' նախապատրաստվեք սիրելի ժողովրդի վարչապետի կառավարական ամառանոցից ու իրավապահ մարմիններից հանպատրաստից, տանու շորերով փախուստին դեպի Ձեր իրական ու միակ հայրենիք Կանադա: Խնդրանք. մեր սիրելի ժողովրդի վարչապետին լավ կնայեք Տորոնտոյում»: