ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի...

Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն` այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
     Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի... Ես դեմ եմ քվեարկել»: