ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ»
Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում
-
հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
-
16 տարին չլրացած երեխաներին, իչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
-
16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
-
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
-
անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
-
հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
-
հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
-
նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
-
նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10)հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է
-
քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
-
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
-
փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
-
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս»: