Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Զոհրաբ Մնացականյանի ելույթում վերջապես հստակ դիրքորոշում լսեցինք: BBC-ի հարցազրույցից հետո առաջընթաց է ապրել, նաև դա միակ հնարավոր պատասխանն էր Սլովակիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանն ի պատասխան, որով, ըստ էության, Ադրբեջանը հրաժարվում էր Մադրիդյան սկզբունքներից:
Սկզբունքներ չունեցող իշխանություն ունենալը նաև դրական կողմեր ունի, կոմպլեքսներ չունեն դիրքորոշումները փոխելու հարցում: Սա դրա դրական արտահայտություններից էր:
Երբ կոնկրետ ասելիք ունես, անգամ ձայնդ է խրոխտ հնչում, բայց Մնացականյանը դեռ աճելու տեղ ունի, ամեն ինչ չի դեռ խորությամբ ընկալում ու միջազգային իրավունքին համապատասխան ձևակերպում»: