Ադրբեջանի վարքագիծը միշտ նույն է եղել, այստեղ զարմանալի կլիներ միսյն այն, եթե այդպես չանեին։ Հուսամ, որ շատ շուտով ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքը կասի ելույթով, հարցազրույցով, հայտարարությամբ կամ որևէ այլ ձևով, բայց կասի իր/ մեր մոտեցումը։ Հասկանում եմ, որ եղած սուղ տեղեկատվության պայմաններում գուշակումների դաշտում ենք հիմա, բայց լավ կլինի համբերել մինչև խոսք հնչի։ Մեկ է' խնդրի հայանպաստ լուծման երաշխավորը մեր հայկական բանակն է։