Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքան էջում գրառում է կատարել.
«Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ
Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:
Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ եւ կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման,
ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները,
Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»: