Վերջին մարդը, որը տեսել է Գառնիի տաճարը և թողել հիշատակություն, Սիմեոն Ապարանցին է։

1593թ, նա տեսնում է վեհաշուք կառույցը, վերապրում հայ ժողովրդի անցած ուղին, կորցրած պետականությունը, դարավոր մշակույթը, համեմատում իր ժամանակի հետ, սրտի անհուն կսկիծով գրում է «Ողբանք ւ վերա թախտին Տրդատայ թագավորին» նշանավոր պոեմը։ Պոեմի մեջ նա նաև անդրադառնում է տաճարի հորինվածքին՝

Քսան և չորս սեամբ կառուցեալ նըման դասուց մարգարէից,

Երկաթագամ կապարակապ, յորմէ տեսնողն զարհուրի,

Շարժե զգլուխն հիացմամբ, ասէ, թէ քո շինողն ու՞ր է։

Սևակ Արևշատյանի ֆեյսբուքյան էջից: