Այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեցի ինձ համար: Իմացա, որ Արցախյան գոյամարտի ամենահայտնի և չեմ վախենա խոսքիս համար ամենահաջող նկարներից մեկի հերոսը ահա այս ազատամարտիկն է' Արայիկ Խանդոյանը:
Վստահ եմ, որ այս հիասքանչ նկարը, որը իր մեջ ամբողջացնում է հայոց անպարտելի ոգին և Արցախում տարած փառավոր հաղթանակը անտարբեր չի թողել նրանց, ովքեր գեթ մեկ անգամ տեսել են այն: Հիշեցնեմ, որ այս նկարը արվել է Բերձորը ազատագրելուց անմիջապես հետո:
Հ.Գ. Ասեմ, որ այս նկարը տեսնելուց, Արայիկ Խանդոյանին' Միայնակ գայլին, միշտ նմանեցնում էի Ազատության մարտիկ, կոմանդանտե Էռնեստո Չե Գևարայի հետ...
Հայոց Տուն