09:02
«Էդ ինչի՞ց պրծար, Սոս… Դու և ընտանիքդ նախկին իշխանությունների օրոք օգտվել եք բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից». Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կուզեի անկեղծ հարց տալ կոլեգայիս՝ Սոս Ջանիբեկյանին, նրա բոցաշունչ բաց նամակի մի քանի հատվածի հետ կապված։ Սոս, հարգելիս, երբ ասում ես՝ հիշեք ինչի՞ց ենք պրծել, դու ինչի՞ց ես պրծել։ Դու և ընտանիքդ նախկին իշխանությունների օրոք օգտվել եք բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից, Սոս, դու տարիներ շարունակ ապրել ես նախկին իշխանության ներկայացուցչի հեռուստաընկերությունում ստացած գումարներով, ճանաչում ձեռք բերել նրանց շնորհիվ, ձեռք բերել սեփական փաբ՝ սկզբում նույնիսկ ներվել են հարկերդ։

Էդ ինչի՞ց պրծար, Սոս։ Կամ՝ երբ հայտարարում ես, որ նախկինները գնում էին կոմայգի դո՞ւ որտեղից գիտես դա, տեսե՞լ ես, այնտե՞ղ ես եղել։

Անհարմար է, Սոս, հասկանում եմ, ուզում ես նկարվել, ուզում ես նախկին աստղային փայլդ վերադարձնել, ինչու ոչ նաև նախկին գումարներդ, բայց մի արա դա երկրի ապագայի գնով, մի արա դա եկող սերնդին կործանող իշխանությանը գովելով։

Սոս, հարգելիս, հիշիր այս իշխանությունը չունի այլևս այն, ինչ ուներ մեկ տարի առաջ, մի կորցրու սերը, որը դեռ վայելում ես հանդիսատեսիդ կողմից։ Սա ես եմ քեզ ասում՝ դերասանուհի, որը անցավ այս ամենի միջով, որը իր ճշմարտությամբ դուրս եկավ էյֆորիայի մեջ գտնվող հանրության դեմ, դերասանուհի, որը խաղասեղանին դրեց ինքն իրեն ու երկրի շահը։ Սոս, ես կորցրեցի այն սերը, որը վայելում էի դեմ գնալով Նիկոլին, դու մի կորցրու քո սերը, որը վայելում ես՝ կողմ լինելով Նիկոլի ազգակործան գործունեությանը»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս