Փաստորեն Իրանը կարող է հանդիսանալ ամենաճկուն երրորդ երկիրը, որը կարող է առարկայորեն օգտվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռնված կողմնակի հնարավորություններից: Այդ համաձայնագրի ստորագրումից ընդամենն օրեր այց Հայաստան է ժամանել ԻԻՀ ԱԳ-նախարարի կողմից գլխավորված բավական ներկայացուցչական գործարարների և ներդրողների պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենալու ՀՀ բարձրագույն իշխանության առանցքային ներկայացուցիչների և գործընկեր շրջանակների հետ:

 

Վերջին իրողությունների համատեքստում, հայկական կողմից առաջ քաշված օրակարգի հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հերթական անգամ, բայց արդեն առավել առարկայական իրավական հիմքերով Հայաստանի՝ որպես ցանկացած երրորդ երկրի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շուկաներ մուտք գործելու համար բացառիկ ուղղակի կամուրջ հանդիսանալու հնարավորությունների շեշտադրումը:


Այս առումով՝ համար առաջին առարկայական քայլը կարող է լինել առնվազն նշված երկու կառույցների հետ առկա պայմանագրային դրույթները հնարավորինս մատչելի կերպով իրանցի գործընկերներին ներկայացումը, ինչպես նաև՝ հնարավոր համատեղ ծրագրերի առավելությունների շեշտադրումը: