Բակերի արևածաղիկ չթռող կանանց բամբասանքը տեղափոխվել է համացանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։
«Բավական երկար ժամանակ Նիկոլի սեռաքաղց կանայք լռել էին, նույնիսկ արդեն զարմանալի էր, որ չորս ամիս ես ոչ մեկի սիրուհին չէի։ Եվ ահա սկսվեց…
Գարնանային սրացումները փոխակերպվեցին աշնանայինի ու նորից սկսվեց։ Ցավը այն չէ, որ սրանց երևակայությունը սահմաններ չունի, ցավը այն չէ, որ բակերի արևածաղիկ չթռող կանանց բամբասանքը տեղափոխվել է համացանց ցավը այն է, որ բամբասանքի մեջ խորացել են նաև տղամարդիկ։
Ու ամենամեծ ցավը այն է, որ ժողովրդիս մեծ մասի մոտ մակարդակի կտրուկ անկում է գրացվել։ Եթե դու կողմ չես Նիկոլի պետականաքանդ գործունեությանը, ապա դու ծախված ես, պիցայակեր, իսկ իմ դեպքում կամ նախկիններից մեկի սիրուհին կամ ինքնամոռաց կերպով սիրահարված և մերժված Նիկոլի կողմից։
Ու ոչ ոք չի փորձի խախտել ուղեղի կուսական վիճակը և մի մահ մտածել։ Մարդը ով նախկին իշխանությունների օրոք չի ունեցել պետական պաշտոն, չի ունեցել լծակներ, չի ունեցել պաշտոնյա բարեկամ, հարազատ (սիրեկան) այսօր խաղասեղանին է դրել սեփական անունը, իր դերասանական կարիերան և դեմ է դուրս եկել օրվա իշխանություններին։
Այ երբ դուք հասկանաք դա ու այդ ամենի պատճառները հուսով եմ այլևս չեք ընկնի վառ երևակայությունների գիրկը և ձեր թանկարժեք ժամանակը կվատնեք ազգանպաստ գործունեություն ծավալելով»։