Լեզուն սովորում, գրականությանը ծանոթանում են նաև նրա համար, որ կարողանան վաղը մյուս օր, ըստ անհրաժեշտության, իրենց մտքերը ձևակերպեն, պատմություն պատմեն, նամակ գրեն, տո թեկուզ ստատուս գրեն։ Հիմա ինչ, ստացվում ա որ մեզ ենքան ինչքան տալիս են դպրոցում բավական ա՞, վստահ ե՞ք։
Խորհրդային կրթական համակարգի համար դպրոցներում և ԲՈՒՀ-երում լեզվի և գրականության ուսուցումը նախ և առաջ պրոպագանդիստական նշանակություն ուներ, մեր կրթական համակարգն էլ նույնը ժառանգել ու մնացել ա անցյալում։ Արևմուտքում ցանկացած թեմայի, անցած սեմեստրի առարկայի շուրջ կամ էսսե կամ «փեյփր» են գրում ոչ թե քննություն վերցնում են պարզ պատճառով, որ ուսանողին մտածել են սովորեցնում, մտքերը շարադրել, կարդացածն ու սովորածը վերլուծել ու ընկալել են սովորեցնում, սովորեցնում են սովորել։ Հիմա եկել ասում են Հայոց Լեզուն ու Գրականությունը պարտադիր չի, /հետո դարձավ հայեցողական/։ Լավ հասկացանք, բայց ասենք նեղ մասնագիտական առաջադիմություն ցուցաբերող մի բացառիկ երիտասարդ ուսանող իր մտքերը շարադրելուց որ կաղի, որ չկարողանա թղթին տա ու հոդաբաշխ բացատրի ինչի մասին ա խոսքը, որ չկարողանա իր մասնագիտական հանրույթի ու մեզ հետ հաղորդակցվի ու տապալվի, ինչ էք ասելու. ափսոս էր երեխան։
Հ.Գ. Էսօրվա հիմնական մեղավորը ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և գրականության պրոցեսը կազմակերպողներն են։ Չգիտեմ հիմա վիճակը ոնց ա, բայց հիշում եմ որ 2001-ին մեր կուրս մտավ մի կին, որ դասավանդելու էր «ժամանակակից գրական պրոցեսներ» առարկան։ Առաջին դասախոսությունը Խորհրդահայ գրող Աղավնիի գրական ժառանգության մասին էր։