Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում Փայլանը գրել է, որ տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:
«Մեր ցավը դարձել է ուրիշների խորհրդարանի քննարկման առարկան, քանի որ իմ երկիրը 105 տարի է՝ հերքում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը: Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- նշել է նա:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը: