Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բումերանգդ շրջադարձ կատարեց, Արթուր:
Այսօր վարչապետի միջնորդությամբ ՀՀ Գլխավոր Դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանը դարձավ Գեներալ Լեյտենանտ:
Ցանկացած այլ դեպքում ժողովուրդը կշնորհավորեր:
Բայց Արթուրի դեպքում, հակառակ պատկերն է:
Շնորհավորանքի փոխարեն, պարսավանք, առերևույթ մեղադրանքներ, տարակուսանք ժողովրդի կողմից:
Տվյալ դեպքում կարելի է արձանագրել, որ Արթուր Դավթյանը կարողացավ անցումնային շրջանում փայլունս իրականացնել տերափոխությունը, բայց այդ ընթացքում մոռացավ ամենակարևորը, որ իշխանության Տերը և կրողը ժողովուրդն է, որը ոչինչ չի մոռացել, չի վստահում և ատում է տերափոխված Գլխավոր Դատախազին:
Արթուրը նաև մոռացավ ամենակարևորը՝ բումերանգի տիեզերական օրենքը:
Հանգստացնեմ հուսախաբ եղած և վրդովված իմ ժողովրդին:
Արթուրի բումերանգը, գեներալ լեյտենանտի կոչումը ստանալու պահից սկսած, արդեն իսկ շրջադարձ կատարեց և սկսեց վերադառնալ:
Այն ճանապարհին առաջինը սրբելու է Արթուրի «հալալ քրտինքով» դիզած ունեցվածքը, այնուհետև նա ստանալու է այն, ինչ արել է ուրիշներին, զգալու և ապրելու է այն նույն տառապանքը, ինչին հանուն իր շահի դատապարտել է ուրիշներին:
Արթուրի զավակները զգալու են բումերանգի այն նույն, անխուսափելի հարվածը, ինչն այսօր իրենց մաշկի վրա զգում են Քոչարյանի զավակները:
Իսկ ամենակարևորը, շատ շուտով, գեներալ լեյտենանտ Արթուրը, իր շահերի պաշտպանության համար, Քոչարյանի պես, օգտագործելու է մարդու իրավունքներ, արդար դատաքննություն բառերը և իր սեփական մաշկի վրա է զգալու, թե ինչ է նշանակում, երբ նախաքննության նկատմամբ հսկողություն է իրականացնում պաթոլոգիկ տգետ և կոռուպցիայի մեջ մինչև ականջները թաթախված դատախազը:
Մինչև Արթուրը անխուսափելիորեն կհասկանա այս ամենը, նրա բումերանգը կավարտի իր ընթացքը, հայրենի Հոռոմ գյուղի մոտ գտնվող Արթիկ ՔԿՀ-ում, որտեղ կոտրած տաշտակի մոտ բումերանգի վերջին հարվածին սպասելիս կլինի գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանը:
Հ.Գ
Դեռևս Գլխավոր Դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր:
Դիտիր այս հղումը:
Այս էջում սպառնում են ֆիզիկական ոչնչացմամբ, այսօր քեզ գեներալ-լեյտենանտ դարձրած ՀՀ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին, բացի այդ հայհոյում են վերջին բառերով:
Հավաստի կասկած և ներքին համոզմունք ունեմ, որ եթե դու, մոտակա 10 օրը չհայտնաբերես այս էջի պատասխանատուներին, ապա նրանք ամենայն հավանականությամբ, այս էջի նյութերում Նիկոլ Փաշինյանի նկարը և անունը կփոխարինեն քո նկարով, իսկ տեքստում Նիկոլ անունը կփոխարինվի Արթուր Դավթյան բառակապակցությամբ:
Մի բան էլ ասեմ, մարդասիրությունից դրդված: Այն որ ականջներիդ մեջ աղմուկ ես լսում, դա հիվանդություն չէ, բժշկի մի դիմի, դա հետ վերադարձող բումերանգի շառաչյունն է»: