Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անշուշտ, այս օրերին ինչ կատարվում է Սիրիայում քրդերի, կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ, մեկ բառով եթե բնութագրեմ, դա գազանություն է, բայց այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ, և ընդհանրապես Սիրիայի հետ: Ես դեմ եմ կեղծ ինֆորմացիա տարածելուն. դա խանգարում է կարևոր ու ճիշտ ինֆորմացիան ժամանակին տեղ հասցնելուն, հետևապես, արհավիրքի դեմն առնելուն: Ընկերներ ջան, ձեզանից շատերի մոտ տեսա այս նկարը, որը թվագրում եք Սիրիայում այս օրերին կատարվող ռազմական գործողությունների ժամանակագրությամբ, խնդրում եմ հեռացրեք այն, քանի որ լուսանկարը 1975-ի նոյեմբերի 6-ին է արված, որտեղ երևացող մարդիկ այն 350 000 մարոկացիներն են, ովքեր մոբիլիզացվում են «Կանաչ մարտ» գործողության շրջանակներում:
     Հ. Գ. Գործողության անվան մեջ եթե սխալվում եմ՝ ուղղեք, բայց նկարը, հաստատ, կապ չունի Սիրիայի հետ»: