ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։
Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը, թե տեսեք տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։
Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիևին չի ձայնակցել։
Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ եւ փաստարկված պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։
Իհարկե, և ոչ միայն կարելի էր, այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգեոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում՝ մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումը եւ Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։
Հ.Գ.Հայենիքը սևերի և սպիտակների բաժանելը, ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը, Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը, ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»։