Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը !!!

Արժանապատիվ այրերը հեռանում են՝ փորձելով փրկել համակարգն անհավասարակշիռ ու սուբյեկտիվ հարվածներից !!!

Պատկերը կարծես ամբողջանում է. այն պահին, երբ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացնում, Ազգային ժողովում փոփոխության է ենթարկվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը, որում փոփոխվում են ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար սահմանված պահանջները։

Այսպես՝ եթե ՀԻՄԱ՝ գործող օրենքի համաձայն պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում, ապա առաջարկվող ՆԱԽԱԳԾԻ համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն՝ քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։

Տեսնես մեր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պատկերացնում են իրավիճակի վտանգավորության աստիճանը։

Արդյո՞ք սթափեցման կոչերը և սթափեցնող քայլերն արձագանք կստանան։

Այսպես իրավական պետություն չեն կառուցում !

Պատիվ ունեմ !

#ով_է_հաջորդը