Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում, էական չէ, ոսկո՞ւ, թե՞ ուրանի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումն ա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:

 

Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:

«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:

 

Չգիտեմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:

Այնպես որ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:

Իսկ կարո՞ղ եք ասել, ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»: