Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանն Արսեն Թորոսյանի հայտնի տապալված ասուլիսից հետո համացանցում հանդիպել է հրապարակումների, որտեղ իրեն ներկայացրել են՝ իբրև Ռոբերտ Քոչարյանի դստեր քավոր: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Թե բա՝ Քոչարյանի քավորն ա, չէ մի չէ, Քենեդու քավորն եմ: Ո՞ւր էիք դուք մարտի 1-ին, երբ ես կրակոցների տակ էի: Ո՞ւր էիք դուք, երբ դասադուլ էինք անում 2008թ. և սպիտակ խալաթները հագած մտնում էինք հրապարակ (արխիվներում կան էդ նկարները):
Նախարարի շրջապատում փնտրեք նրանց, ովքեր Մարտի 1-ի ժամանակ հայտարարում էին հակառակ կարծիքներ, ովքեր այսքան ժամանակ եղել են հանրապետական և հետո պահի բերմամբ և հատուկ առաջադրանք ստանալով՝ դարձել են հեղափոխական:
Ումի՞ց եք ուզում հակահեղափոխական ստեղծել. չի՛ ստացվի ձեզ մոտ»,- ասաց նա: