Այսօր շատ ծանր խաղ է, բայց միաժամանակ բավականին հետաքրքիր: Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում Մադրիդի Ռեալի բախտն ինչպես միշտ բերեց, իսկ ահա Բարսելոնային փլեյօֆի հենց սկզբից ծանր դիմակայություն է սպասվում Մանչեսթր Սիթիի դեմ: Երկու թիմերի առաջատարներն էլ արգենտինացի են, ավելին՝ քավոր սանիկ: Մեսսին ընդդեմ Ագուերոյի, քավորն ընդդեմ սանիկի և կամ հակառակը: Համոզված եմ Բարսելոնան իր մեջ ուժ կգտնի հաղթելու այս պատասխանատու խաղում:

 

Ալեքսան Մակասյան