Ազգային ժողովում սկսում ենք ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

 

«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի,և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- նշել է նա: