Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բնականաբար, ավելի ժողովրդավարական կդարձնեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն օրինագծի տապալումից ողբերգություն սարքել պետք չէ:
Եվ եթե ԸՕ փոփոխությունների օրինագիծը տապալվի նաև հաջորդ անգամ, և ընտրություններն անցկացվեն գործող օրենսգրքով, ապա առաջարկում եմ որպես վարկանիշային թեկնածուներ գրանցել հասարակությանը հայտնի բոլոր պաշտոնյաններին՝ Փաշինյանից սկսած:
Առաջարկում եմ նաև վերցնել արձակուրդ (վարչապետի պաշտոնակատարին հանած․ նա դրա կարիքը չունի) և քարոզարշավի օրերին լծվել «աշխատանքի»՝ յուրաքանչյուրն, ի դեպ, ըստ իր կամ ծնողների ծննդավայրի: Դա կապահովի ձայներ ոչ միայն Երևանից, այլև մոտակա և հեռավոր շրջաններից: