ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այցելել է զորամաս և լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել․
«Իմ մեկօրյա ծառայությունը Ստեփանակերտի զորամասում
Զինվորի հացը համով էր ու որակյալ։ Զինվորների ծնողներ՝ ձեր որդիների սնունդը իսկապես լավն է։
Նույնը, սակայն, չեմ կարող ասել զինվորական կոշիկների ու արտահագուստի մասին։
Զորամասում իմ մեկօրյա ծառայությունից հետո պաշտպանության նախարարի հետ քննարկելու հարցերի շրջանակը մեծացավ»։