ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունը այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացկանչություններ, գոռգոռոցներ... Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար ինչ ասում եք ու անում եք»: