Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ոստիկաններին՝ տոնի առթիվ․ «Երկար և քարքարոտ ճանապարհ ենք անցել միասին (ոստիկանությունն ու հանրությունը), դժվար և մարտահրավերներով լի օրեր են եղել, պայթյունավտանգ վայրկյաններ: Բայց հիմա, հպարտ եմ, որ հանրությունն ամեն օր զգում է ոստիկանության հոգատարությունը, պաշտպանությունն ու ուժը։ Շնորհավոր Ձեր օրը, սիրելի ոստիկաններ»: