Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարդասպանը կարող է խոսել մարդասպանության վատ լինելու մասին, ջեբկիրը՝ ջեբկիրության, բռնաբարողը՝ մարդու իրավունքների, բայց այս ամենի համար մարդկության պատմության մեջ ձևավորել է գործուն զղջալու, մեղքը ընդունելու, պատիժը կրելու ինստիտուտները։
Մ՛ի մոռացեք՝ ինչ եք արել, մի՛ մոռացեք, ոնց եք խեղել, վրեժ լուծել, արտագաղթը խրախուսել, երկիրը թալանել, մարդկանց հանիրավի մեղադրել ու ազատազրկել, արտաքին հարաբերություններում՝ այլոց առաջ կորացել, մի՛ մոռացեք, որ խրախճանքների ժամանակ խմել եք հայրենիքի, պետության, բանակի կենացը, բայց հաջորդ հնարավորության դեպքում պետության, իր քաղաքացիների ու զինվորների կյանքն եք վտանգել, նրա ունեցածն եք յուրացրել։
Ազատ եք, խոսեք ինչից ուզում եք, բայց նախևառաջ հրապարակային ասեք ներողություն, թալանածը վերադարձրեք, ինքնակամ խոստովանեք ձեր գործած հանցանքները ու դրանից հետո կարող ենք ձևավորել ազգային համերաշխություն։ Փոխարենը դուրս եք եկել ռևանշի. հավանաբար թույլ ենք գտնվել ձեր նկատմամբ, հակառակ դեպքում մեզ դասեր տալու առիթ չէիք ունենա։
Սխալն ուղղելու ճամփան միշտ կա, կարևորը հայրենիքի ու նրա ժողովրդի նկատմամբ սերն անսպառ է...»: