ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատ ծիծաղելի եք տղաներ, թափանցիկ աշխատելը չի նշանակում ապաշնորհ աշխատել, հասարակության համար տեսանելի աշխատելը չի նշանակում ուղիղ եթերում «գյալաջի» անելով պրիմիտիվ մեսիջներ հղել այս կամ այն կեղծ, մտացածին լուրիկը տարածել, իբր պատահաբար՝ թեմա շոշափել, որը դարձյալ եւ միշտ ձեր պատկերացումներում կապում եք նախկինների հետ։
Այ պլաստմասսայե աղբամանների մասնագետ-գնորդներ, «կիրթը» զենք է գնում , դուք դեռ ձեր իսկ արտադրած աղբը չեք կարողանում մարդավարի հավաքել, սովորական աղբահանությունը չէք կարողանում կազմակերպել ու էլի նախկիններին եք մեղադրում, իսկ ո՞ւր մնացին ձեր խոստումները «հպարտներին», երբ կինո էիք նկարել, ցույց էիք տալիս լիքը աղբամանը եւ աքլորացած ասում էիք՝ «Մաքրելու ենք»։ Դե, տղա էիք, մաքրեիք, ոչ թե նկարվեիք «Ճ» կարգի սերիալում, ընդ որում, շատ ապաշնորհ, անտաղանդ եւ ոչինչ չասող խաղ ցուցադրելով, իսկ ո՞ւր էր էմոցիան, իսկ ո՞ւր էր էքսպրեսիան։
Երկրի վարչապետը եւ մեկուկես միլիոնանոց քաղաքի քաղաքապետը դեմ-դիմաց նստած դերասանություն են անում, շատ անտաղանդ եւ անորակ եւ մարդիկ դիտում են նրանց ու հայհոյում, այո, ճիշտ լսեցիք, հայհոյում։ Եվ նույն այդ օրը հայ զինվոր է գերեւարվել չպարզված հանգամանքներում, եւ վայ-գերագույնը նստած իր դերասան կուսակցի հետ մեր հարեւան Անժոյի պես զրից է անում։
Է՞ս չեք, հորդորում եմ, այլեւս լայվ մի մտեք, մտեք աշխատասենյակներ եւ տքնաջան աշխատեք, թեպետ՝ արդեն իսկ ակնհայտ է՝ դուք աշխատել չգիտեք, անկարող եք աշխատել, ուր էլ որ մտնեք․․․․
Ուրեմն՝ մտեք կուսանոց, ինչպես մի նախկին կույսի հորդորում էր Դանիո արքայազնը…
Երկիրը աջից ու ձախից խնդիրների մեջ է, հարեւանները ուժեղանում եւ զինվում են, ատամները կրճտացնելով, սրանք անկապ զրից են անում, լավ է՝ խնայեցիք, արեւածաղկի տոպրակն էլ չէիք դրել կողքներդ եւ չէիք չրթում ու թքում ձեր լայվով հիացած որոշ «հպարտների» վրա…
Հ․Գ․ Ոչ շնորհք ունեք, ոչ՝ դրայվ․․․
Ի դեպ, այսօր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է, սիրով շնորհավորում եմ․․․»