21:13
Մարգարիտ Եսայան. «Ավելի լավ է տիկնոջդ հորդորի մի համով տոնական սեղան գցի…»

 

Այ մարդ հերիք չի՞ ուտելիքից խոսես, ի՞նչ ես քիթդ խոթում ՀՀ հպարտ քաղաքացիների խոհանոցից ներս, ինչ ես պրպտում գազօջախների վրա, կամ սառնարաններում, հանգիստ նստիր տեղդ , փլիզզ, ինչ կուզեն, կուտեն հպարտ քաղաքացիները, երբ կուզեն՝ կուտեն, Նոր Տարի է, ուրախ տոն, տարվա ամենահամով տոներից մեկը, հիմա ի՞նչ ես ուզում, մեր տնարար, ճաշակով տանտիրուհիներին ինչո՞ւ ես պարտադրում սենդվիչ ուտել, բա ՀՀ հպարտ քաղաքացիները սենդվիչ ուտո՞ղ քաղաքացիներ են…

 

Դու քո գործն արա, ի պաշտոնե, կարո՞ղ ես ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիներին կրկնակի պարգեւավճարներ տուր, ինչպես մեկ տարի շարունակ տալիս ես նախարարներիդ, պատգամավորներիդ եւ այլ բարձաստիճանների, փողը տուր, մարդիկ իրենք կորոշեն ինչ ուտել, ինչպես ուտել եւ ում հետ ուտել… Բոլոր արժեքները ոչնչացնում ես, եւ եկեղեցուն ես սպառնում եւ ընտանեկան արժեքներին եւ ամուսնական եւ սեռային, քիչ էմնում մարդկանց հատուկ օրացույցներ բաժանես թե ով երբ իր տիկնոջ հետ քնի, հիմա էլ մարդկանց ուզում ես սովորեցնել ի՞նչ ուտեն ու ե՞րբ… Տո լավ է…

Ավելի լավ է տիկնոջդ հորդորի մի համով տոնական սեղան գցի, Իջեւանի խոզի բդերով, տոլմաներով, բլինչիկներով, բաստուրմա-սուջուխով, դու էլ «Լուսաստղ» օղին դիր սեղանին եւ մարդկանց կանչիր եւ հյուրասիրիր, այ, դա գործ կլինի… Թե չէ՝ փողոցները լցվեք, սենդվիչ կերեք, իրար կերեք… Բա ե՞ղավ…

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս