«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Սանիթեք»-ի մամլո ասուլիսի ընթացքում հետաքրքիր փաստեր պարզվեցին, օրինակ, այն, որ քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված պարտականություններն այդ ընկերության հանդեպ, բայց, կարծում եմ` քաղաքացիներին ամենաշատը կհուզի այն, որ ողջ ասուլիսի ընթացքում, կարմիր թելի նման, անցնում էր միտքը, թե պետք է վերանայել պայմանագրի բյուջեն` ընդ որում, ըստ «Սանիթեք»-ի, քաղաքապետարանն էլ է դա հասկանում, ուղղակի նրան անհանգստացում է, թե երևանցիները ոնց կվերաբերվեն պայմանագրի արժեքի ավելացմանը: Հասկանո՞ւմ եք, երևանցիներ ջան, մեզ սպասում է աղբահանության վճարների բարձրացում ու դեռ պարզ չէ, թե որքանով, ինչպես նաև, առավել քան համոզված եմ, որ սպասվում է գազի թանկացում, հարկերի բարձրացում, նորանոր հարկերի ավելացում` իրենց բոլոր «ուրախ» հետևանքներով: Քայլիստներ, ես ամեն ինչ հասկանում եմ, օրինակ, որ հնարավոր է, հիմա երևանցիները շատացել են, հարստացել են, շատ են ուտում, ոնց ասում էր ձեզնից մեկը, միգուցե տեխնիկան է փոխվել, միգուցե թանկացումն իրոք անխուսափելի է, բայց եթե դա այդպես էր ու դա արդեն քանի տարի է ակտուալ է, ու դրա մասին դուք, իհարկե, գիտեիք, մինչև իշխանության գալը, ուրեմն դուք ընդամենը դիշովի պոպուլիստներ եք, ուրեմն ի՞նչ իմաստ ունեին ձեր խմբապետի էժանագին «սիրո զեղումները», իբրև թե ՀՀ քաղաքացին հարկվելու ապրանք չէ»: