«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Կառավարությունն այսօր հաստատեց նվազագույն աշխատավարձի բարձրացում 13000 դրամով և ներկայացրեց դա որպես «մեծ գործ» ու հեղափոխության «նվաճում»:

 

Քայլիստներն էլ հրճվանքով տարածում են, թե տեսեք ինչ լավ ա:
Բայց ինչպես և պետք էր սպասել, սա գիտակցաբար կիսատ տրվող, ավելի ճիշտ, խեղաթյուրվող ինֆորմացիա է:
Քայլիստները ջանասիրաբար թաքցնում են կենսամակարդակի ավելի կարևոր որոշիչը' սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը' համեմատության համար ասեմ, որ օրինակ եթե տավարի փափուկ միսն անցյալ տարի այս ամիսներին արժեր մոտ 3600~3800 դրամ, ապա հիմա այն արժե 4800~5000 դրամ: Ցանկացածդ կարող եք մտնել սուպերմարկետ և տեսնել, թե որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները վերջին մեկ տարում, կան ապրանքներ, որ շաբաթը մեկ բաձրանում են 10~20 դրամով, որ այնքան էլ նկատելի չլինի:
Իսկ 2020 թվին մեզ սպասում է այդ ապրանքների գների շեշտակի աճ:
Եվ ուրեմն քանի՞ գրոշ արժե 13000 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը:
Մեկ էլ ես ուզում եմ հասկանալ, թե այս նոր կառավարության ու հհկ կառավարության տարբերությունը որն է՞, հհկ~ն էլ պերիոդիկ բարձրացնում էր նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների չափը գրոշներով ու էլի թանկացումների ֆոնին:
Ասեմ ավելին, առավել քան համոզված եմ, որ թավշատհասների մերձեցման երեկոն ռուսների հետ չի կայանալու, և ռուսները մեզ ճզմելու են իրենց գազի գնով, իսկ դա կբերի թանկացումների նոր ալիք: Ես նույնիսկ լուրջ կասկածներ ունեմ, թե ինչու՞ այս անգետները հենց հիմա որոշեցին այս օրենքն ընդունել, որ հետո մեզ ասեն' դե ինչ եք ուզում, աշխատավարձը բարձրացրել ենք, գնացեք վճարեք»: