Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք նույնպես աշխատանքներ են տանում պարզելու համար դեպքի հանգամանքները:

Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտնում: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել իրականացնողներին և պատժել խստագույնս: