«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Օրինակ՝ համոզված եմ, որ տավուշյան մարտական գործողություններն իրենց բոլոր մանրամասնություններով հավաքագրվել ու մշակվում են Զինված ուժերի գխավոր շտաբում, Պաշտպանության նախարարությունում։ Հետագայում դրանց հիման վրա փակ զեկույցներ կպատրաստվեն, ապա նոր հրամաններ ու որոշումներ կլինեն։ Դա բնական գործընթաց է։

Լավ կլիներ, որ դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրեր գործընթացի տեղեկատվական բաղադրիչը, ինչը մեր օրերում շատ կարևոր էլեմենտ է դարձել։

Ի տարբերություն բուն մարտական գործողությունների` տեղեկատվական գործողությունները շարունակվում են և պետք է նախ հետ վերադառնալ՝ հասկանալ, թե ինչպես մենք կառուցեցինք մեր տեղեկատվական առաջնահերթությունները բուն մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո, ինչ խնդիրներ լուծվեցին, իսկ որոնք չստացվեցին։ Ինչպես պետք է կառուցենք երկրի տեղեկատվական քաղաքականությունը հետտավուշյան փուլում և առհասարակ»։