Հայաստանի թռչունների պահպանման ասոցիացիան ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել երեկ Հովտաշեն գյուղ կատարած այցելությունից. «Մենք դիտարկում էինք վատ թռչող արագիլների կերակրելու գործընթացը, անցկացրեցինք երկու արագիլների (այլ ռեակտիվնով) հերթական (չնախատեսված) մաքրման գործընթացը և մոտեցանք աղտոտման աղբյուրի բացահայտմանը:
Արդյունքները:
տեղական ինքնակառավարման մարմինը շատ պատասխանատու է մոտեցում կերակրմանը, կերակրում են օրը երկու անգամ. նոր ռեագենտներով մաքրումն ավելի լավն է, քան նախորդ մեթոդը, այնպես որ հաջորդ կիրակի մենք ստիպված կլինենք կազմակերպել Մեծ Լվացք արագիլների համար:
Ըստ երևույթի, աղտոտման աղբյուրը թառափի ձկնաբուծարաններն են, որոնք գցում են ձկների ներքին օրգանները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ յուղ, գետերի մեջ: Այս արտանետումները ձևավորում են ջրանցքներում խցանում, և այդ կետերում արագիլները սննդամթերք են փնտրում, ձկան յուղի մեջ հայտնվելով և մնացաց բոլոր հետևանքներով:
Այս վարկածը պահանջում է հաստատում, որից հետո պետք է պարտադրվի ձկնաբուծարաններին ջրանցքների մաքրում և իրենց թափոնները կառավարելու այլ միջոցներ»:

 

Կա վարկած՝ ինչու են արագիլները սևանում ու տկարանում

Կա վարկած՝ ինչու են արագիլները սևանում ու տկարանում