Այն, որ Արցախում ցաքնկացած պահ կարող էր պատերազմ սկսվել, դա հայտնի էր, բայց այն հարցը, թե ինչու հենց հիմա սկսվեց, մնում է բաց: Ինձ թվում է, որ կյանքի իրավունք ունի էներգաուղիների հետ կապված վարկածը, որը հիմա է քննարկվում և որին նվիրված էր Բաքվում կայացած Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը: Հնարավոր տարբերակներն են' Հյուսիս-Հարավ ևԱրևելք-Արևմուտք տարբերակները: Շուկայում իրավիճակը փոխվել է Իրանի նավթա-գազային ռեսուրսների տարհանման ճանապարհների պատճառով: Այստեղ հիմնական մրցակցությունը գնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջը: Իրենցից մեկն ու մեկը դուրս է մնում այս ճանապարհից, ինչն խաղաղոցեղների համար ճակատագրական է և ունի աշխարքաղաքական նշանակություն:
Նորից ֆիկսենք' հիմնական առճակատումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև է: Հիմնական խնդիրը Ադրբեջանին այս կամ այն կողմ տանելն է:

 


Եթե Ադրբեջանին հաջողվեր Ղարաբաղի բլից-կրիկը, ապա, ուժեղանում էին Թուրքիայի դիրքերը և սեղանին կհայտնվեր Իրանի, և հետագայում Միջին Ասիայի էներգակիրները Վրաստանով դեպի Թուրքիա և Եվրոպա ճանապարհը: Եթե բկից-կրիկը չհաջողվեր, ապա Հյուսիս-Հարավ տարբերակը կդառնար արդիական: Ամսի վեցի հանդիպման ժամանակ Ադրբեջանը ողջունեց Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը (ինչը Թուրքիայի թիկունքին ուղղված հարված էր) և Իրանի հետ պայմանավորվեցից Աստարա-Աստարա երկաթգծային կամուրջ կառուցել, Իրանի Ռեշտում և Ադրբեջանում կառուցել երկաթգծերի հատվածները և դրանք միմյանց միացնել: Ռուսաստանը գոհ էր, սակայն վերջացնելու են նաև Բաքու-Կարս երկաթգիծը: Այսինքն երկու ճանապարհներն այնուամենայնից արդիական են:

 

Կարևոր էր, այս օրերի ընդհարման ժամանակ Արցախը սպառնաց պայթեցնել Բաքու-Ջեյհան նավթամուղը, դա ուժեղացրեց Ռուսաստանի դիրքերը: Վերցված դիրքերն էլ բոնուս մնացին Ադրբեջանին' դեռ: Արցախից լուրեր կան, որ այնտեղ դժգոհ են, որ իրենց հակահարձակումը Երևանից կանգնեցրել են: Պրոցեսը շարունակվում է: Իրանն այս ընթացքում իրեն շատ զուսպ է պահում և պասիվ դիրք է բռնել:Կախված այն բանից, թե Հյուսիս-Հարավ, թե Արևելք-Արևմուտք տարբերակը վերջնական կդառնա, դրանից էլ կորոշվի Ղարաբաղի, գրաված կամ ազատագրված տարածքների, Հայաստանի ճակատագիրը: Միանշանակ է, Իրան-Հայաստան-Վրաստան տարբերակը Ռուսաստանը թույլ չի տա, կամ էլ դրան կհամաձնվի, եթե հանկարծ պրոցեսը գնա դեպի Արևելք-Արևմուտք տարբերակը: Հայաստանը այս խաղում սուբյեկտի դերում չի: Մենք ընդամենը օբյեկտ են, որը խաղին այս կամ այն կերպ մասնակցելու համար դեռևս պետք է վերականգնի իր սուվերենությունը:

 


Դասավորությունը երևի այսպիսին է' Վրաստանի' Ղազախստանի և բնականաբար Թուրքիայի շահերին դեմ է Հյուսիս-Հարավը և ձեռնտու է Արևելք-Արևմուտքը: ռուսաստանը ամեն գնով դա թույլ չի տա: Ադրբեջանը խնդրի առաջ է հայտնվել' դավաճանել Թուրքիային հանուն Արցախից մի կտոր ստանալու համար և կախված պահել բուն Արցախի խնդիրը, դե գնալ առճակատման Ռուսաստանի դեմ և ունենալ թշնամի Իրան:

 

Ստեփան Դանիելյան