Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել»,- գրել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով, իսկ այժմ սպասում են մյուս թիմերի արդյունքներին' քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից: