Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իջևանի դեպքն ինձ համար, առաջին հերթին, ևս մեկ ապացույց է, որ դանդաղ բարեփոխումները, գոնե մեր պայմաններում, չեն աշխատում: Երբ մարդիկ չեն տեսնում արագ և անընդհատ տեղի ունեցող փոփոխություններ բոլոր ուղղություններով և բոլոր տարածքներում, նրանց մոտ սկսում են արթնանալ հին սովորությունները, որոնց իրենք հարմարվել էին մինչև հեղափոխությունը: Եվ այդ գործընթացը հնարավոր չի լինելու կանգնեցնել առանց ամեն օր ցույց տալու, ստեղծելու նոր հնարավորություններ, որոնք միտված են ապրուստը ապահովելու նպատակով երկրի պաշարները ոչ թե սպառելու այլ հարստացնելու: Մանավանդ որ հնին վերադառրձի «բզողների» պակասը չունենք: Հույսը դնել բնակչության միայն այն շերտի վրա, որին ուղղակի պետք է չխանգարել, ու նրանք ինքնուրույն կապահովեն իրենց արժանապատիվ կայնքը, ցավոք, բավական չէ: Այդպիսի քաղաքացիների կրիտիկական զանգվածը հնարավոր է ձևավորել երկարատ և հետևողական ջանքերի միջոցով»: