Լրագրող Լյուսի Քոչարյանը շարունակում է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել բռնության ենթարկվածների պատմությունները։ Ներկայացնում ենք հերթական պատմությունը, այս անգամ բռնության զոհեր են դարձել տղամարդիկ․ «Տղամարդիկ ևս լսելի են լինելու։ Նրանց վերաբերյալ խոր հայ-հասարակական ինքնախաբեությունը ևս հօդս ա ցնդելու, որքանով որ իրազեկման իմ անձնական ռեսուրսները կհերիքեն»,- գրել է Լյուսի Քոչարյանը։
«Դե լավ։ Որ հերթը հասավ տղաներին, ես էլ պատմեմ։
Ընկերոջս բանակ էին ճանապարհում, շատ պաթոսի հետևից չընկնեմ՝ օտպուսկ եկավ, շատ դեպրեսված էր, ես իրան ընդհանրապես էդ ձև չէի ճանաչում, ոնց որ մի տարի կուբախտում անցկարած լիներ։ Ինչ անում էի, մի բառ հետս չէր խոսում թե ինչի համար ա էդ վիճակում։ 2 տարի անցավ, ետ եկավ։ Գալու օրը լաաավ հարբել էր, ուզում էր իրան վնաս տար, ինքնասպան լիներ։ Մի ձև բրիտվեն ձեռքից վեկալեցի։ Հանգստացավ սկսեց խոսալ, ընկերոջս բանակում 3 հոգով բռնաբարել էին, որտեղից որ հնարավոր է։ ստիպել էին, որ կոշիկները լիզեր, անդամները 2 հոգով միանգամից մցրել էին հետանցքը ու բերանը։ Ահավոր ա հիմա որ հիշում եմ ինչ վիճակ էր իրա մոտ։ 5 տարի ա անցել, հիմա ուրիշ երկրոմ է։ Հետը շատ չեմ շփվում, բայց երևում է որ անդառնալի հետքեր չեն թողել, կամ էլ թողել են ես չեմ նկատում
Ինքը գյուղից էր, ոստիկանության մասին խոսք էլ չէր կարող լիներ։ Ավելի ուշ էլ իմացա, որ եռյակից 2ը դատվել են նույն բռնաբարության հոդվածով։ Էս անգամ զոհը չէր լռել։
Իմ սուբյեկտիվ կարծիքով, սենց դեպքեր ահռելի շատ են։
Անանուն, խնդրում եմ։ Չեմ ուզում ընկերս տեսնի, հասկանա որ իր մասին է խոսքը»։
«Բարև, Լյուսի ջան:
Հիմա կզարմանաս, թե խի ա ինչ-ոչ տղա գրում քեզ էս պատմությունների հետ կապված, բայց կուզենամ իմ պատմության մասին էլ բարձրաձայնվի, քանի որ բռնությունը մենակ կանանց կամ աղջիկների նկատմամբ չի տեղի ունենում մեր ավանդապաշտ հասարակությունում:
Մի հարևանի տղա ունեինք, ինձնից մի տենց 12-13 տարի մեծ էր, քրերիս հետ մոտ էր, քանի որ նույն տարիքին էին. շուտ-շուտ էր գալիս մեր տուն: Ես էլ 7-8 տարեկան երեխա էր, որ կյանքից ոչ մի բան չէի հասկանում: Մի օր մամայիս ասեց, որ նոր շորեր ա առել, խնդրեց, որ գնամ կարծիքս ասեմ՝ որպես տղեն տղու…
Գնացի, սկզբում դանդաղ ցույց էր տալիս շորերը, երևի ուղղակի ժամանակ էր շահում: Հետո ինձ խնդրեց, որ նստեմ գիրկը. ես էլ ապուշի նման արեցի. քանի որ հորս կամ բարեկամներիս գիրկը նստելը լրիվ օկ էր էտ ժամանակ:
Որ նստեցի, սկսեց դանդաղ ձեռք տալ ինձ, շոյել մարմինս, ձեռքերս, ոտքերս: Հետո սկսեց համբուրել վիզս, երբ հասկացա, որ մի բան էն չի: Բարեբախտաբար, էտ պահին մամաս թակեց դուռը. ընկերներս էին կանչում բակ խախալու: Հիշում եմ, ոնց թռա տեղիցս ու վազեցի տուն ու փակվեցի զուգարանում՝ արդարանալով, որ փորս ցավում էր:
Տարիներ հետո եմ հասկացել, թե իրականում ինչ ա տեղի ունեցել իմ հետ ու թե ինչ հետևանքներ ա թողել: Հիմա հասուն տղա եմ. հետ նայելով հասարակության բարքերին ու դրվածքին՝ հասկանում եմ, որ մենք շատ սխալ ենք դաստիարակվել՝ վստահելով ամեն մեկին՝ սկսած հարևաններից ու բարեկամներից:
Պատմությունս կիսելու նպատակն էր ուղղակի ցույց տալը, որ մեր հասարակությունում բռնության ենթարկվում են բոլորը, էտ թվում նաև տղաները: Եթե աղջիկները սկսեցին խոսել, տղաների դեպքում էտ դեռ ՛ամոթ ա, բա որ իմանան ու էլ տղամարդ չհամարեն իրան՛……
Ու քանի դեռ սենց պատմությունների մասին չի խոսվում, դրանք մնալու են թաքուն, կեղտոտ ու հասարակությունը քանդող……
Պինդ բռնեք հայու գենը, կարողա պոկվի ընգնի…»։