«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին

 

Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ եւ երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։

 

1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում եւ ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը, բնականաբար, պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։

 

Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես»։