Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրել է․

«Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գխում է և այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղեցնելու համար։ Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է։

Վեթինգը դարձրել են քաղաքականութեյան հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է ...։

Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան անել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։

Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։

Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք»։