Քոչարյան՝ ոչ պոպուլիստ պետական գործչին դեռ երկար եք հիշելու ու գնահատեք, բայց այսօր, չտեսնելու տալով Քոչարյանի՝ մեղադրյալի կարգավիճակն ու ապօրինի իզոլացումը, իրականում թաղում եք արդարադատությունը։
Սիրեք Քոչարյանին, մի սիրեք Քոչարյանին՝ դա ձեր սուբյեկտիվ ընկալման խնդիրն է միայն, բայց օրենքը՝ օբյեկտիվը, մի ստորադասեք ձեր սուբյեկտիվին, որ հետո չնվնվաք, թե արդարադատությունը նույնն էր թե՛ Սերժի օրոք, թե՛ Նիկոլի։
Չեմ հարգելու ոչ մեկին, ով վաղն ասի, թե արդարադատության այս օրերի թաղման ծեսին չի մասնակցել։
Պետությունն առանց օրենքների նման է մարդու՝ առանց սկզբունքների, ուստի օրինականությունն ածանցյալ է սկզբունքայնությունից, հետևապես ներկայիս անհատական սկզբունքայնության մակարդակն է պետական «հեռախոսային արդարադատությունը»։