Դեռ շաբաթներ առաջ Միսս Հայաստան ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հանրության կողմից շատ քննադատվեց: Հայկուհուն մեղադրում էին պլաստիկ միջամտության մեջ: Հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Հայկուհին մեղմ ասած տուպիտ էր անում: Արսուսիկ Տիգրանյանի հարցին՝ «1 կգ բամբակն է ծանր, թե՞ 1 կգ երկաթը», Հայկուհին պատասխանում է իհարկե երկաթը, հետո կմկմալով հաստատում իր ասածը: 
Մեր գեղեցկուհին ճիշտ է հետո իր հրացազրույցներում ասել էր որ հումոր է արել, բայց դա նրան այդպես էլ չարդարացրեց: Դե գիտեք ինստագրամը նոր ֆունկցիա ունի՝ հարց ու պատասխանի, Հայկուհու հետևորդներից մեկը գրել է. ես լսել եմ, որ դուք գերազանց եք դպրոցում սովորել: Դա ճիշտ է՞: Մեր գեղեցկուհին էլ ի պատասխան տեղադրել է ատեստատը: Հիմա ինչ եմ ուզում ասել, կամ Հայկուհին աշխարհի ամենաանհաջող հումորն է արել, կամ էլ ատեստատն ա առել: