2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Դա ցույց է տալիս այն հարցումը, որը Politico հրատարակությունն անցկացրել է Morning Consult ընկերության հետ համատեղ:

Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 44 տոկոսը հայտարարել է, որ ավելի շուտ կաջակցեր Բայդենին, այլ ոչ թե Թրամփին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր: Ընդ որում՝ այս հարցման ընթացքում Թրափմի օգտին արտահայտվել է 33 տոկոսը:
Թրամփին ու Սանդերսին համեմատելիս՝ Սանդերսի օգտին արտահայտվել է հարցման մասնակիցների 42 տոկոսն այն դեպքում, երբ գործող նախագահին օգտին՝ 32 տոկոսը: Երկու հարցի դեպքում էլ հարցվածների շուրջ քառորդ մասը չի կարողացել ստույգ պատասխան տալ:

Մնացած թեկնածուներին, որոնց վերաբերել է հարցումը, ներառյալ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Քամալա Հարիսը, Քորի Բուքերը, նախկին պատգամավոր Բեթո Օ՛Ռուրքը եւ Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջեջը, հարցման տվյալներով, Թրամփը գերազանցում է մի քանի տոկոսային կետով:

Հարցումը հունիսի 7-ից 8-ն անցկացվել է 1991 քաղաքացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը կազմում է 2 տոկոսային կետ:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին հայտարարել է ավելի քան տասը քաղաքական գործիչ, այդ թվում՝ սենատորներ Բեռնի Սանդերսը, Քորի Բուքերը, Էմի Քլոբուշարը, Էլիզաբեթ Ուորենը եւ Քամալա Հարիսը:

Վերընտրվելու մտադրության մասին արդեն վաղուց հայտնել Է նաեւ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: